Գլխավոր » Լրահոս, Հոգևոր

«Մահմեդականություն ընդունած հայերը հայկական ինքնագիտակցության կրողներ չե՛ն և չե՛ն կարող լինել»

Դեկտեմբեր 16, 2011թ. 19:26

ArmenՄերժելով իսլամացած հայերի հայադարձման ու վերաինտեգրման հնարավորությունը, պատմաբան ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆԸ նկատում է. «Իրականում մահմեդական հայեր չկան, ինչպես և չկան քրիստոնյա թուրքեր: Կան ընդամենը նրանց սերունդները, ովքեր ժամանակին հայ են եղել, իսկ հետո մահմեդականություն ընդունել ու թուրքացել: Հետևաբար, մահմեդականություն ընդունած հայերը հայկական ինքնագիտակցության կրողներ չե՛ն և չե՛ն կարող լինել»:

Քաղաքագետն իր հոդվածներում հակադարձում է այն պնդումներին, թե կրոնը պետք է տարբերակել ազգային ինքնությունից. «Բայց ինչպե՞ս, եթե կրոնն ազգային ինքնագիտակցության կարևորագույն շերտն է: Այդ շերտի անտեսումը կամ, առավել ևս, փոխարինումը մահմեդականով, կարող է աղետալի հետևանքներ ունենալ հայության համար: Քանզի իսլամը ոչ միայն կրոն է, այլև մշակույթ, գաղափարախոսություն, կենսակերպ»,- զգուշացնում է Այվազյանը:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն