Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Արցախի Հանրապետության նախագահը պարգևատրել է գերմանացի ցեղասպանագետին

Դեկտեմբեր 19, 2011թ. 15:55

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հրամանով Արցախի Հանրապետության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ, ինչպես նաև մշակույթի, կրթության և գիտության, առողջապահության, քաղաքական բնագավառներում Արցախի Հանրապետության համար մատուցած ծառայությունների համար Բեռլինի Ազատ համալսարանի գիտաշխատող և ցեղասպանագետ դր. Տեսսա Հոֆմաննը պարգևատրվեց «Երախտագիտություն» մեդալով:

Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի կապակցությամբ և գիտության և կրթության ոլորտում ցուցաբերած բացառիկ գոծունեության համար Հայաստանի Հանրապետության Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի կողմից պարգևատրվեցին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գործող հայ գիտաշխատողներ, մտավորականներ՝

  1. Հալլե քաղաքի Մարտին-Լյուտերի անվան համալսարանի Հայագիտության բաժնի ղեկավար պրոֆ. Արնենուհի Դրոստ-Աբգարյանը,
  2. Բոխում քաղաքի համալսարանի Սփյուռքի և ցեղասպանության հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, պրոֆ. Միհրան Դաբաղը,
  3. Հայ-Գերմանական Նամակագրություն (Armenisch-Deutsche Korrespondenz) ամսագրի հրատարակիչ, հրապարակախոս Ռաֆֆի Կանտյանը:

Այդ կապակցությամբ ԳԴՀ-ում ՀՀ-ան դեսպանատան շենքում դեկտեմբերի 17-ին կազմակերպված հանդիսավոր արարողության ընթացքում ԳԴՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանը պարգևները փոխանցեց հայ գիտնականներին: Նույն միջոցառման ընթացքում ցեղասպանագետ Տեսսա Հոֆմաննին ԳԴՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանը փոխանցեց «Եախտագիտություն» մեդալը:


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն