Մահացել է բռնցքամարտիկ զինծառայողը
Դեկտեմբեր 19, 2011թ. 18:37
Հայաստանի զինված ուժերում զինվորի մահվան հերթական դեպքն է գրանցվել: Մահացած զինծառայող Մհեր Հակոբյանը դեկտեմբերի 11-ից մինչեւ 2012թ. հունվարի 30-ը գործուղման մեջ էր գտնվել, լինելով Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայում:
Բռնցքամարտիկ զինծառայողը դեկտեմբերի 15-ին առողջական խնդիրներով ընդունվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ զինվորի կյանքը փրկել չի հաջողվել: Դեպքի հետ կապված մանրամասները ճշտվում են: ՊՆ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում:
ArmAr.am












