Մի թուրք պակասեց Ֆրանսիայից` Անկարան հետ է կանչում իր դեսպանին
Դեկտեմբեր 22, 2011թ. 16:57
Անկարան խորհրդակցությունների համար անորոշ ժամկետով հետ է կանչում Ֆրանսիայում իր դեսպանին Ազգային ժողովում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո, հաղորդում են թուրքական լրատվական հեռուստակայանները։
Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Տաքսիմ Բուրջուօղլուն «Հաբեր-Թուրք» հեռուստակայանին հայտնել է, որ ուրբաթ օրը վերադառնում է հայրենիք։
Թուրքական լրատվամիջոցների համաձայն՝ Թուրքիան նաեւ անորոշ ժամկետով սառեցնելու է Ֆրանսիայի հետ կապերը քաղաքական մակարդակով, ինչպես նաեւ պատժամիջոցներ է կիրառելու ֆրանսիական ընկերությունների դեմ։
ArmAr.am












