Ֆրանսիայի խորհրդարանը ընդունեց ցեղասպանության ժխտումը քրեականցնող օրինագիծը
Ֆրանսիայի Ազգային ժողովը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականցնող օրինագիծը, որի համաձայն Ֆրանսիայիում հայոց եղեռնի փաստը ժխտողները կդատապարտվեն 1 տարվա ազատազրկման եւ 45 հազար եվրո տուգանքի։
Օրինագծին կողմ են քվեարկել ինչպես կառավարող UMP կուսակցության պատգամավորները, այնպես էլ ընդդիմադիր Սոցիալիստական խմբի անդամները: Կողմ են քվեարկել նաեւ խորհրդարանի Նոր Կենտրոն խմբակցությունը ներկայացնող պատգամավոր Ժան-Ֆրանսուա Լագարդը և իր վերջնական ելույթում հայտարարել, որ իրենք գոհ են` օրինագծում բոլոր ցեղասպանությունների մասով հավասարակշռությունը պահպանվում է:
Օրինագիծը այժմ պետք է քննարկվի Ֆրանսիայի Սենատում 2012 թվականի մարտին։ Սենատի հավանությունն արժանանալուց եւ երկրի նախագահի ստորագրելուց հետո այն օրենքի ուժ կստանա ։












