Իսրայելի Կնեսետում կրկին կքննարկվի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը
Դեկտեմբեր 26, 2011թ. 16:40
Ինչպես հաղորդում է IzRus լրատվական ծառայությունը, Իսրայելի Կնեսետի Կրթության, մշակույթի եւ սպորտի հանձնաժողովի նախագահ Ալեքս Միլլերը հայտարարել է, որ հանձնաժողովը շուտով հավաքվելու է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի քննարկումը շարունակելու նպատակով:
Այս մասին հանձնաժողովի նախագահը հայտարարել է այսօր` դեկտեմբերի 26-ին կայացած քննարկման ժամանակ, որին մասնակցել են Ալեքս Միլլերը, Կնեսետի խոսնակ Ռեուվեն Ռիվլինը, խորհրդարանական կոալիցիայի նախագահ Զեեւ Էլկինը, պատգամավորներ Ուրի Օրբախը, Զահավա Գալյոնը, Արյե Էլդադը, Օտնիել Շնելլերը, Իսրայելի ԱԳՆ-ի, ներկայացուցիչները:
Լրատվամիջոցի փոխանցմամբ, քննարկմանը ներկա մեծամասնությունը հանդես է եկել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու օգտին:
ArmAr.am












