Պետք չէ ոգևորվել
Իսրայելի Կնեսետի նախագահ Ռեուվեն Ռիվլինը հայտարարել է, որ չի կարելի վիճարկել 96 տարի առաջ տեղի ունեցած հայ բնակչության զանգվածային սպանդի փաստը: Այդ մասին նախագահ Ռիվլինը ասել է Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցին նվիրված կրթության, մշակույթի եւ սպորտի նիստին:
Նա նկատել է, որ Անկարայի եւ Երեւանի տարաձայնությունները չպետք է անտեսեն պատմական փաստերը, ապա ընդգծել է, թե փաստի ճանաչումը որեւէ կապ չունի ժամանակակից Թուրքիայի հետ, խոսքը պատմական փաստի մասին է:
Ակնհայտ է հրեական մոտեցումը` չմեղադրել ժամանակակից Թուրքիային, այդ կերպ վերջինիս հնարավորություն տալով հարկ եղած դեպքում խուսանավել հայ ժողովրդի դեմ իրականացված սարսափելի ոճրի` Հայոց Ցեղասպանության հասցրած վնասների փոխհատուցումից:
Սա պետք է հստակ գիտակցենք հայերս ու ամենևին չոգևորվենք Իսրայելի խորհրդարանում Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցի քննարկումից:
ArmAr.am












