ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության մեջ հիշատակվում է ԼՂՀ-ի մասին
Հունվար 28, 2011թ. 15:26
Ռուսաստանի արտգործնախարարությունը այսօր հրապարակած հաղորդագրության մեջ 2011թ. հիմնական արտաքին քաղաքական իրադարձությունների ցանկում ընդգրկել է նաեւ զարգացումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում։
«Հետխորհրդային տարածքում խաղաղարար գործունեությանը աջակցության համատեքստում անցկացվեցին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումներ` Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի մասնակցությամբ, Սոչիում (մարտ) եւ Կազանում (հունիս), որոնց ընթացքում հաջողվեց փոխըմբռնման հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մի շարք հանգուցային հարցերի շուրջ»,- ասված է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ։
ArmAr.am












