Ֆրանսուա Ռեբսման.«Վատթարագույնը կլիներ այդ օրինագիծը թաղելը»
Դեկտեմբեր 27, 2011թ. 20:39
Ֆրանսիայի Սենատի Սոցիալիստական խմբի նախագահ Ֆրանսուա Ռեբսմանը դիմել է կառավարությանը` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը Սենատի օրակարգում որքան հնարավոր է շուտ գրանցելու համար:
«Նույնիսկ եթե կան կասկածներ օրինագծի ընտրական նկատառումներով ընդունված լինելու մասին, այսօր վատթարագույնը կլիներ այդ օրինագիծը թաղելը` առաջ բերելով հայ համայնքի հիասթափությունը թուրքական համայնքի զայրույթը առաջացնելուց հետո»,- գրել է Ռեբսմանը այդ առթիվ հատուկ հաղորդագրության մեջ:
ArmAr.am












