Նիկոլա Սարկոզի. «Ֆրանսիան ունի իր համոզմունքները»
Դեկտեմբեր 24, 2011թ. 12:44
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին երեկ միմյանց տեսակետները փոխադարձաբար հարգելու կոչ է արել Թուրքիային։
«Ես հարգում եմ մեր թուրք բարեկամների տեսակետները` այն մեծ երկիր է, մեծ քաղաքակրթություն է, եւ նրանք էլ պետք է հարգեն մեր տեսակետները»,- հայտարարել է Սարկոզին Պրահայում, որտեղ մասնակցում էր Չեխիայի նախկին նախագահ Վացլավ Հավելի հուղարկավորությանը։
«Ֆրանսիան դասեր չի տալիս որեւէ մեկին, սակայն չի էլ ցանկանում, որ այդպիսիք տան իրեն»,- ընդգծել է նա։
«Բոլոր հանգամանքներում, մենք պետք է հանգիստ մնանք։ Ֆրանսիան թույլտվություն չի խնդրում, Ֆրանսիան ունի իր համոզմունքները, մարդու իրավունքները եւ հարգանքը հիշատակի առջեւ»,- շեշտել է Ֆրանսիայի նախագահը։
ArmAr.am












