Հայտարարություն. “ՊՐՈՍՊԵԿՏՈՒՍ” տարածաշրջանային և քաղաքական հետազոտությունների կենտրոն
“ՊՐՈՍՊԵԿՏՈՒՍ” տարածաշրջանային և քաղաքական հետազոտությունների կենտրոնը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ անցկացնում է “ԱՐՏԱԳԵՐՍ” շարքից ԵՐԵԿՈՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԴՊՐՈՑԸ “Հայկական քաղաքակրթություն. անցյալը և հեռանկարները” խորագրով
Հայոց պատմության, Հայոց լեզվի, Հայ առաքելական եկեղեցու, հայկական ավանդույթների, մտածողության, վարքաբանական նորմերի և այլ բնութագրիչների մասին համապարփակ գիտելիքներն անհրաժեշտաբար պետք է կազմեն ցանկացած հայ երիտասարդի ինքնության հիմնասյունները։
“ԱՐՏԱԳԵՐՍ” երեկոյան դպրոցների շարքը կոչված է հնարավորինս լուծելու այս խնդիրը։
Երեկոյան դպրոցի թեմատիկ ուղղությունները ներառում են հետևյալ խնդիրները. Հայկական քաղաքակրթության պատմամշակութային, հոգևոր ակունքները, հայկական ինքնության պահպանման հիմնախնդիրը, Հայոց Ազգային նախագծի ժամանակակից դիսկուրսը, Հայության ապագա զարգացման կոնցեպցիաները և այլն։
Դպրոցը նախատեսված է 18–35 տարեկան՝ հասարակական գիտություններ ուսումնասիրող ուսանողների և երիտասարդ մասնագետների համար: Նկատի կառնվեն դիմորդի՝ համակարգչից ու համացանցից օգտվելու բազային հմտությունները, օտար լեզուների իմացությունը:
Դասընթացները տեղի կունենան Երևանում, սույն թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, շաբաթը երեք անգամ, սկիզբը՝ ժամը 19.00-ին, տևողությունը՝ 2 ժամ։
Դասընթացները վարում են քաղաքագիտության, պատմության, հոգեբանության, սոցիոլոգիայի առաջատար մասնագետներ: Դասախոսություններին զուգահեռ կանցկացվեն կինոդիտումներ, գործնական աշխատանքներ և քննարկումներ: ԵՐԵԿՈՅԱՆ ԴՊՐՈՑՆ ԱՆՎՃԱՐ Է:
Մասնակիցները կընտրվեն մրցութային սկզբունքով` ներկայացված դիմումի և հարցազրույցի արդյունքների հիման վրա: Հարցազրույցի կհրավիրվեն միայն ընտրության առաջին (դիմումի) փուլն անցած դիմորդները:
Մրցույթը շահած յուրաքանչյուր մասնակցի ներկայությունը բոլոր դասերին պարտադիր է: Դպրոցը հաջողությամբ ավարտած մասնակիցները կստանան համապատասխան վկայականներ:
Դիմումներն ուղարկել artagers@post.com հասցեով մինչև ս/թ հոկտեմբերի 15-ը, ժամը՝ 18.00 կամ ներկայացնել “Գլաձոր” համալսարան (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Գր.Լուսավորչի 7/1, սենյակ 301)։
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել՝
091 38 22 66 (Թամարա Վարդանյան), 094 46 15 87 (Սուրեն Մանուկյան)












