Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Կաջակցեն Արցախի Հանրապետության տարածքի ականազերծմանը

Հունվար 13, 2012թ. 13:28

Լեռնային Ղարաբաղի հանրապետության ԱԳ նախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանն այսօր` հունվարի 13-ին, ընդունել է բրիտանական ոչ կառավարական The HALLO TRUST կազմակերպության ղարաբաղյան գրասենյակի ղեկավար Նիկ Սմարթին:

Նիկ Սմարթը հաղորդել է, որ արտաքին քաղաքական գերատեսչություն իր այս այցելությունը կրում է ճանաչողական բնույթ: Նա ներկայացրել է կազմակերպության 2012 թ. ծրագիրը, նշելով, որ կգործադրվեն բոլոր ջանքերը` շարունակելու եւ զարգացնելու The HALLO TRUST-ի եւ ԼՂՀ իշխանությունների միջեւ հաստատված համագործակցության ավանդույթները:

Զրույցի ընթացքում Վասիլի Աթաջանյանն ընդգծել եւ կարեւորել է The HALLO TRUST-ի գործունեությունը ԼՂՀ տարածքի մարդասիրական ականազերծման ուղղությամբ, վստահեցրել, որ ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչությունն այսուհետ եւս աջակցություն է ցուցաբերելու կազմակերպության գործունեությանը:

Հանդիպման մասնակիցները նշել են տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հետագա ամրապնդման անհրաժեշտությունը:

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն