Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

Զարուհի Փոստանջյանը ոստիկանապետին խնդրել է ապահովել իր անվտանգությունը

Հունվար 13, 2012թ. 18:14

ZaraԱզգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Զարուհի Փոստանջյանը նամակով այսօր` հունվարի 13-ին, դիմել է ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին` խնդրելով ապահովել իր եւ մի խումբ քաղաքացիների անվտանգությունը:

«Հունվարի 15-ին մի խումբ քաղաքացիներ, այդ թվում եւ ես Երեւանից ուղեւորվելու ենք Լոռիի մարզ եւ ողջ օրվա ընթացքում գտնվելու ենք Թեղուտ, Շնող գյուղերում եւ այդ գյուղերի մերձակա տարածքներում: Նկատի ունենալով, որ վերը նշված վայրերում հնարավոր են մարդկանց մեծ կուտակումներ, խնդրում եմ ձեռնարկել օրենքով սահմանված բոլոր միջոցները` անվտանգությունը ապահովելու համար»,- ասել էր նա:

Հիշեցնենք, մի շարք բնապահպան կազմակերպություններ բնապահպաններ հունվարի 15-ին որոշել են քայլարշավ անցկացնել: Իսկ «Վալլեքս» խմբի ընկերությունների տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնել են, որ «Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անունից» հանդես եկող անձինք չեն համաձայնեցրել 2012 թ. հունվարի 15-ին «Թեղուտ» ՓԲԸ տարածքում որեւէ քայլարշավի անցկացման հնարավորության հարցը «Թեղուտ» ՓԲԸ ղեկավարության հետ: Հետեւաբար, նրանց փոխանցմամբ, հունվարի 15-ին «Թեղուտ» ՓԲԸ տարածք մուտք գործելու ցանկացած փորձ կհամարվի ոտնձգություն «Թեղուտ» ՓԲԸ իրավունքների եւ օրինական շահերի նկատմամբ եւ բոլոր հնարավոր մասնակիցներին հորդորում է զերծ մնալ ապօրինի գործողությունների մասնակցելուց:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն