Գլխավոր » TOP, Լրահոս, Հասարակություն

Պատասխանատուն ՀՌԱ՞Հ-Ն է, թե՞ Կապի և տրանսպորտի նախարարությունը

Հունվար 18, 2012թ. 16:34

TrtՕրերս պարզեցինք, որ դեռ շարունակվում է FM 104,4 ՄՀց հաճախականությամբ թուրքական TRT ռադիոընկերության հաղորդումների հեռարձակումը մեր երկրի ողջ տարածքում: Դեռ ամիսներ առաջ խնդրին անդրադարձել էին որոշ էլեկտրոնային լրատվամիջոցներ, բայց պարզվում է, որ տեղեկության տարածումից մինչ օրս համապատասխան գերատեսչությունները ոչ մի քայլ չեն ձեռնարկել կանխելու թուրքական ռադիոընկերության հաղորդումների ապօրինի հեռարձակումը:
Տարօրինակ է ՀՀ կապի և տրանսպորտի նախարարության և Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի դրսևորած անտարբերությունը` թույլ տալ, որ թուրքական քարոզչամեքենան անխափան գործի մեր երկրում: Ավելին, վերջիններս նախընտրում են մեկմեկու վրա բարդել խնդրի պատասխանատվությունը:
ՀՌԱՀ հանրային կապերի և մամուլի պատասխանատու Լիլիթ Գազազյանը հայտարարել էր, թե ՀՀ տարածքում ռադիոհաճախությունների վիճակի, մասնավորապես, հարևան երկրներից ռադիոհեռուստատեսային հեռարձակման ՀՀ տարածք ներթափանցելու հարցերը ՀՀ կապի և տրանսպորտի նախարարության իրավասության խնդիրներն են: Մինչդեռ ՀՀ կապի և տրանսպորտի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանը, ի պատասխան «Իրատես de facto»-ի հարցմանը, փոխանցեց հետևյալը, թե նախարարությունը քաղաքականություն է մշակում, իսկ լիցենզիաներ տրամադրում է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը, հետևապես, նախարարությունը չի կարող տեղեկացված լինել, թե տվյալ հաճախականությամբ ինչ ռադիոալիք է գործում, դա ՀՌԱՀ-ի խնդիրն է:
ՀՌԱՀ հանրային կապերի և մամուլի պատասխանատու Լիլիթ Գազազյանը «Իրատես de facto»-ին խոստացավ հարցը գրավոր ներկայացնելուն պես պարզաբանում տալ այս կարևորագույն խնդրի առնչությամբ:
Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

ArmAr.am, <Իրատես de facto>


Դիտել TOP, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն