«Ֆրանս Փրեսս» . Նախագահ Սարկոզին կհաստատի օրինագիծը
Հունվար 25, 2012թ. 19:24
Ըստ Ֆրանսիայի կանոնակարգի՝ Ֆրանսիայի նախագահը 15-օրյա ժամկետում կհաստատի Սենատի կողմից ընդունված ցեղասպանությունների, այդ թվում Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Նա իրավունք ունի նշված ժամկետում նաեւ խնդրել խորհրդարանին վերանայել օրենքը, կամ դրա առանձին կետեր: Այդ վերանայումը չի կարող չընդունվել:
«Ֆրանս Փրեսս» գործակալությունը նշում է, թե «Նախագահը 1915թ. Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը կհաստատի ընդունված ժամանակացույցի շրջանակներում, այսինքն` երկու շաբաթվա ընթացքում»:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Սենատը հունվարի 23-ին 127 կողմ եւ 86 դեմ ձայներով ընդունեց այդ երկրի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը:
ArmAr.am












