Գլխավոր » Լրահոս, Հոգևոր

Ճարտարագիտական համալսարանում Օշո աղանդն է քարոզվում

Հունվար 31, 2012թ. 18:43

sԱնտեղյակների համար ասենք, որ, այսպես կոչված, Օշո ուսմունքի ստեղծողը ազգությամբ հնդիկ Օշո Ռաջնիշն է: Անցած դարի  50-ականներից նրա կրոնական  դիտարկումները համարելով խիստ վտանգավոր ու մերժելով վերջինիս ուսմունքը, Օշո Ռաջնիշի դեմ պայքարի է դուրս գալիս Հնդկաստանի պաշտոնական  եկեղեցին: Հայրենիքից վտարված աղանդավորն իր <առաքելությունը> շարունակում է Ամերիկայում: Սակայն այստեղ ևս սկսվում են հալածանքներ հնդիկ աղանդավորի դեմ, երբ հաստատվում է, որ նրա ուսմունքն ուղղված է  պետության դեմ ու մերժում է գործող օրենքները: Պահպանվել է մի վավերագրական ֆիլմ, ուր Օշո Ռաջնիշն ասում է հետևյալ խոսքերը.ՙ <Ինձ համարում են հակաքրիստոնյա հավանաբար նրա համար, որ ես դեմ եմ բոլոր կրոներին ու դեմ եմ հենց Աստծուն>:

Իսկ հիմա դառնանք մեր խնդիրներին: Մի քանի տարի առաջ Երևանում  բնակություն է հաստատում ազգությամբ ռուս Լյուդմիլա Կրյուկովա անունով մեկը: Այս կնոջը հաջողվում է որպես դասախոս մուտք գործել Հայաստանի պետական  Ճարտարագիտական համալսարան` ռուսերեն լեզու և գրականություն  դասավանդելու պատրաստակամությամբ:   Սակայն իրականում  նրա` Երևանում  հայտվելու նպատակը  հիշյալ բուհում  ռուսաց լեզու և գրականություն դասավանդելը  չէր, այլ երիտասարդական միջավայրն ու հնարավորությունները ծառայեցնել սեփական գաղափարների տարածման համար: Օշո ուսմունքի մոլեռանդ գաղափարակիրն իր մտերիմներից մեկի ասել է, որ Երևան է եկել  հատուկ առաքելությամբ. <Պայծառացում եմ ունեցել, ինձ հանձնարարվել է գալ Հայաստան և հայ երիտասարդության շրջանում ուսուցանել Օշո կոչվող ուսմունքը>:

Եվ այսօր Օշո աղանդը, շնորհիվ տիկնոջ եռանդուն գործունեության, ակտիվ տարծում է գտել Հայաստանում:  Տեղեկացանք, որ մայրաքաղաքի մի շարք գրախանութներում վաճառվում է Օշո աղանդը քարոզող մեծածավալ գրականություն: Հնդկաստանից Հայաստան հաճախ ժամանող ուսմունքի առաջնորդներն էլ հոգ են տանում, որ Լյուդմիլան չունենա ֆինանսական խնդիրներ ու հանգիստ ծառայի իրենց <սուրբ գործին>:

Տիկինն այնքան է ոգևորվել իր ծավալած գործունեությունից, ու, մանավանդ չհանդիպելով և ոչ մի արգելքի, համալսարանի ղեկավարության առաջ պահանջ դրել` իր դասախոսությունները կազմակերպել հենց բուհի դահլիճում: Բարեբախտաբար, համալսարանի ռեկտորի ցուցումով այն արգելվել է: Կրյուկովան ստիպված լինելով հրաժարվել իր մտադրությունից, այժմ  դասախոսություններ է կազմակերպում վարձակալությամբ տրվող հյուրանոցային սրահնեում: Տիկինն իր ղեկավարած խմբերի հետ հաճախ է լինում Հայաստանի տարբեր մարզերում` քարոզելով Օշո աղանդը:

Ուսանողներից մեկի փոխանցմամբ,  նա ռուսերենի դասաժամերը ևս վերածել է  ուսմունքի քարոզչաժամերի: Օշո-ի քարոզիչը հորդորում է ուսանողներին հեռանալ սեփական եկեղեցուց ու հայացքով ուղղվելՙամենալուսավորը՚` Օշո ուսմունքը:

Փաստորեն, Ճարտարագիտական համալսարանի պատերից ներս,  պրոֆեսորադասախոսական կազմի աչքի առաջ, կատարվում է հայ ուսանողների ուղեղների լվացում, իսկ բուհ-ը վերածել է Օշո-ի տարածման օջախի:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն