Թուրք պատգամավոր.<Պետությունն է ստանձնել Դինքի սպանությունը>
Փետրվար 3, 2012թ. 19:17
Թուրքական Haberx-ի փոխանցմամբ` Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության պատգամավոր Սըրրը Սուրեյե Օնդերը անդրադարձել է Դինքի դատավարությանը կայացրած որոշմանը ասել է, թե դատավճռում որոշում կայացվեց, թե Դինքի սպանության մեջ չկար հանցախումբ, ինչը նշանակում է, որ հենց պետությունն է ստանձնել Դինքի սպանությունը: <Դինքի սպանության գործով դատավարությանը պատիժ ստացած անձը պատժվեց համբուրգեր վաճառող ընկերությանը վրա ռումբ նետելու համար: Թուրքիայում հայ քաղաքացու կյանքը համբուրգեր վաճառող ամերիկյան ընկերության չափ կարեւոր չէ: Համբուրգեր վաճառողին չես կարող դիպչել, սակայն հային կարող ես սպանել, քրդին կարող ես տանջել>,-ասել է Սըրրը Սուրեյե Օնդերը:
ArmAr.am
Թեգեր` Դինքի սպանությունը












