Դավութօղլու այս հայտարարությունը չի կարելի անպատասխան թողնել
ՀՀ ԳԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի պատասխանը հետևյալ հարցին.
ՀԱՐՑ-Ձեր ուշադրությունը պետք է հրավիրեմ Թուրքիայի ԱԳ նախարար Դավութօղլուի հայտարարության վրա. «Ֆրանսիան ու նրա կողմից օգտագործվող հայերը ոչնչի չեն հասնի, նրանք չեն կարող սևացնել մեր փառապանծ պատմությունը։ 2011-2023 թվականներին մենք կհանդիպենք մեր եղբայրների հետ այն հողերում, որոնք մենք լքել ենք 1911-1923 թվականներին։ Դա մեր պարտադիր պատմական առաջադրանքն է»։ Ձեր մեկնաբանությունը:
-Եթե Թուրքիայի ԱԳ նախարարը նման հայտարարություն է արել, սա ոչ այլ ինչ է, եթե ոչ ագրեսիայի կոչ ուղղված հարևան երկրներին: ՈՒ պետք է, որ իր վերաբերմունքն արտահայտի ոչ միայն Հայաստանը, այլև հարևան երկրները: Սա նշանակում է Օսմանյան կայսրության վերականգնման կոչ, քանի որ 1911-1923 թվականներին է այն գոյություն ունեցել: Եթե նման բան է ասել երկրի ԱԳ նախարարը, սա խայտառակ փաստ է:
ArmAr.am












