Գլխավոր » Զինված ուժեր, Լրահոս, Հասարակություն

Հայ զինվորի կյանքը հնարավոր չի եղել փրկել

Փետրվար 3, 2012թ. 19:23

Ժամ առաջ ԼՂՀ պաշտպանության նախարարության լրատվության բաժինը հերթական ցավալի տեղեկատվությունը  տարածեց.  ԼՂՀ զորամասերից մեկում զինծառայող է մահացու վիրավորվել: Իսկ դեպքը տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի հանրապետության Ջաբրայիլի շրջանի զորամասում:

Տեղեկատվության համաձայն  ողբերգական դեպքը տեղի է ունեցել փետրվարի 2ին ժամը 17:00-ի սահմաններում արցախաադրբեջանական  շփման գծի հարավային  (Հորադիզ) պաշտպանական ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում:

Հրազենից մահացու վիրավորվել է Ստեփանակերտի զինկոմիսարիատից զորակոչված ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված Կառլեն Կարոյի Բաղդասարյանը: Ծանր վիրավորված զինվորը` զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին, մահացել է:  Միջադեպի հետ կապված մանրամասները ճշտելու համար տարվում է քննություն:

ArmAr.am


Դիտել Զինված ուժեր, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն