Կոնգրեսականները Քլինթոնից պահանջում են հրաժարվել Ցեղասպանության վերաբերյալ հայտարարություններից
Փետրվար 4, 2012թ. 14:19
ԱՄՆ Կոնգրեսի` Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւի հեղինակներ Ռոբերտ Դոլդը եւ Ադամ Շիֆը կոչ են արել իրենց գործընկերներին ստորագրել պետքարտուղար Հիլարի Քլինթոնին ուղղված նամակը, որում պահանջում են նրանից հրաժարվել վերջերս Հայոց ցեղասպանության վերաբերյալ արած հայտարարություններից, այն որպես «պատմական վեճ» ներկայացնելուց:
Կոնգրեսականները նամակում նշում են, որ Քլինթոնի հայտարարություններ ոչ միայն վիրավորում են ամերիկահայերի, Ցեղասպանության զոհերի ժառանգների զգացմունքները, այլեւ թուրքական ժխողական ամոթալի քաղաքականությանը աջակցելու դրսեւորում են. տեղեկացնում է ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը:












