Զինծառայողի մահվան փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել
Փետրվար 6, 2012թ. 16:05
ԼՂՀ N զորամասի մարտական դիրքում փետրվարի 2-ին, ժամը 17:00-ի սահմաններում ժամկետային զինծառայող, շարքային Կառլեն Կարոյի Բաղդասարյանի` գլխի շրջանում հրազենային վնասվածք ստացանալու եւ զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին մահանալու փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 110 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով (ինքնասպանության հասցնելը) հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
ArmAr.am












