Մահացել է փոփ երաժշտության թագուհին
Մահացել է փոփ երաժշտության թագուհին` Ուիթնի Հյուսթոնը: Երեկ երեկոյան Beverly Hilton հյուրանոցի իր սենյակում հայտնաբերվել է նրա դին : Ըստ Բեվերլի Հիլզի ոստիկանության՝ նրա մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, և մահվան պատճառը դեռևս հայտնի չէ :
48- ամյա հանճարը մահացել է ”Գրեմմի” մրցանակաբաշխության նախօրեին, որն, անշուշտ, իր ողբերգական ազդեցությունը կունենա այսօր կայանալիք միջոցառման վրա: Ամենայն հավանականությամբ միջոցառումը կհետաձգեն : Սակայն քիչ առաջ CNN-ը հայտնեց, որ Ուիթնի Հյուսթոնի մահվան հետ կապված Grammy-ի ընթացքը լուրջ փոփոխություններ կկրի:
Ուիթնի Հյուսթոնի պատվին Grammy-ում կավելացնեն մի ամբողջ շոու հատված:
Ի դեպ, Հյուսթոնը ստացել է 6 Grammy:
Ուիթնի Հյուսթոնը ծնվել է 1963թ. Նյու-Ջերսի նահանգում: Մանուկ հասակում երգում էր եկեղեցու երգչախմբում, երիտասարդ տարիներին բավականին խոստումնալից ֆոտոմոդել էր: Մասնակցում էր նաև տարբեր երաժշտական նախագծերին, նկարահանվում գովազդներում, և որպես դերասանուհի աշխատում հեռուստաշոուներում:
Հյուսթոնը որոշ ժամանակ ուսումնասիրում է պարեր և դերասանական վարպետություն:
Հզոր և գեղեցիկ ձայնը նրան օգնում է երաժշտության ասպարեզում շատ արագ ժողովրդականություն ձեռք բերել:
1985թ. Հյուսթոնը պայմանագիր է ստորագրում «Arista Recordsե ձայնագրման ընկերության հետ: Նրա առաջին դեբյուտային ալբոմը միայն ԱՄՆ-ում վաճառվում է 13 մլն օրինակով:
Երգչուհուն համաշխարհային ճանաչում է բերում «Թիկնապահըե կինոնկարը, որտեղ խաղում է գլխավոր դերերից մեկը: Կինոնկարը հավաքում է ավելի քան 400 մլն. դոլլար, իսկ կինոնկարում հնչած «I Will Always Love Youե երգը դառնում է համաշխարհային հիթ:
Կինոյում և երգարվեստում աշխատելուց բացի նա թողարկում է ձայնասկավառակներ, զբաղվում է բարեգործությամբ: Հիմնել է իր ”Ուիթնի Հյուսթոն”Մանկական Ֆոնդը, որն օգնում է անօթևան երեխաներին և քաղցկեղով կամ ՁԻԱՀ-ով հիվանդներին:












