Գլխավոր » Infowar, TOP, ԼՂ Հանրապետություն, Լրահոս

ԼՂՀ-ն որոշակի փուլում կմիանա բանակցություններին

Հուլիս 11, 2012թ. 23:03

ԵԱՀԿ Մինկսի խմբի համանախագահները Ստեփանակերտում հայտարարել են, որ բանակցությունների «որոշակի փուլում» Լեռնային Ղարաբաղը կմիանա բանակցային գործընթացին, սակայն կոնկրետ ժամկետ չի նշվել, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովն ասել է. «Ես կարող եմ ենթադրել, որ երբ սկսվի առարկայական աշխատանքը խաղաղության համաձայնագրի վրա, բանակցող կողմերի ֆորմատը կարող է ընդլայնվել»:

Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն, ժակ Ֆորը եւ Իգոր Պոպովն այսօր ադրբեջանական կողմից հատել են ղարաբաղա-ադրբեջանական շփման գիծը և հանդիպել Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի եւ արտգործնախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանի հետ:

Ըստ պաշտոնական հաղորդագրության, հանդիպմանը ընթացքում Բակո Սահակյանը կոչ է արել համանախագահներին «շարունակել իրենց աշխատանքը Ադրբեջանին կառուցողական հուն բերելու եւ բանակցային գործընթացի լիարժեք ձեւաչափը վերականգնելու ուղղությամբ»:

Բաքվում եւ Ստեփանակերտում համանախագահները քննարկել են նաեւ շփման գծում տեղի ունեցող միջադեպերը:

Անդրադառնալով շփման գծից դիպուկահարների հեռացմանը` ռուսաստանցի համանախագահ Պոպովն ասել է, որ դա «ցավոտ հարց է, որի մասին երկար խոսվել է, բայց որն առայժմ լուծված չէ»:


Դիտել Infowar, TOP, ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն