Օձ է հայտնվել Ձորաղբյուր գյուղի բնակչի խոհանոցում
Հուլիս 12, 2012թ. 10:25
Հուլիսի 11-ին, ժամը 14.56-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի Անկախության փողոցի թիվ 5 տան ամառային խոհանոցում օձ են նկատել:
Ինչպես տեղեկացնում է «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնը, դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը` պարամեդիկներով և հատուկ մասնագետը:
Օձը հայտնաբերվել ու տեղափոխվել է անվտանգ տարածք:












