Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

Պարզվել են փուչիկները լիցքավորած և Հանրապետության հրապարակ տեղափոխած անձանց ինքնությունները. մամուլ

Հուլիս 12, 2012թ. 10:55

«Առավոտ» թերթը գրում է, որ 2012 թ. մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում ՀՀԿ կազմակերպած հանրահավաքի ժամանակ մեթան գազով լիցքավորված փուչիկների պայթյունի պատճառը եղել է բարձր ջերմաստիճանը և բաց կրակի ներգործությունը:Այսպիսի եզրահանգման են եկել փորձագետները` դատապայթյունատեխնիկական, դատահրդեհատեխնիկական և դատանյութագիտական համալիր փորձաքննության արդյունքում:

Թերթի ունեցած տեղեկություններով, նախաքննության ընթացքում պարզվել են փուչիկները լիցքավորած և Հանրապետության հրապարակ տեղափոխած անձանց ինքնությունները: «Սակայն հարց է ծագում, եթե առ այսօր մեզանում կանոնակարգված չեն գազով փուչիկները լիցքավորելու մեխանիզմն ու պայմանները, ապա ո՞ր կանոնը խախտելու համար պետք է հասարակ փուչիկ լիցքավորողին կամ այն բռնողին պատասխանատվության ենթարկեն:

Պատասխանատուն նախևառաջ այն գերատեսչությունն ու պաշտոնատար անձինք են, որոնց թողտվությամբ նշված ոլորտը մնացել է առանց կանոնակարգման: Արդեն մի քանի տարի է, որ մեր երկրում փուչիկները լիցքավորվում են գազով և այդ մասին պետք է որ տեղյակ լինեին նաև համապատասխան մարմինները, որոնք, սակայն, ոլորտը կանոնակարգել չեն շտապել: Որ չեն շտապել կամ քայլ իսկ չեն ձեռնարկել, ակնհայտ է դառնում նորմատիվ իրավական ակտի բացակայության փաստով»:


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն