Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

ԼՂՀ բնակչության 36%-ն արդեն իսկ գիտի, թե ո՞ւմ է իր ձայնը տալու նախագահական ընտրություններում

Հուլիս 12, 2012թ. 12:09

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը սոցիոլոգիական հետազոտություններ է անցկացրել և պարզել, որ ԼՂՀ բնակչության 84.3%-ը ակտիվ ընտրողներ են և բնակչության 36%-ն արդեն իսկ գիտի, թե ո՞ւմ է իր ձայնը տալու հուլիսի 19-ին սպասվող նախագահական ընտրություններում:

«ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը 30% ձայն, Վիտալի Բալասանյանը՝ 3.5%, Սողոմոնյանը՝   1.5%: պարտադիր ընտրությունների գնացող բնակչության 84.3% կազմող հատվածի 27.5%-ը չի որոշել, թե ո՞ւմ է ընտրելու, իսկ 28.5%-ը չի պատասխանել: Ակնհայտ է, որ նրանց մի մասը չի գնա ընտրությունների»,-ասաց սոցիոլոգը լրագրողների հետ հանդիպման ընթացքում

Ըստ սոցիոլոգի, ԼՂՀ բնակչության ընդամենը 5%-ն է, որ չի գնա ընտրությունների: Մնացածը դեռևս չի կողմնորոշվել:

Ահարոն Ադիբեկյանը բացառեց ընտրական շրջանում ընտրակաշառքների բաժանումը. «Եթե Բակո Սահակյանը ձայների մեծամասնություն ունի ինչո՞ւ պետք է փող բաժանի, իսկ Վիտալի Բալասանն էլ հաստատ փողերը չէր հավաքի պահեր, որ էսօր բաժաներ: Վիտալի Բալասանյանի առաջադրվելու մասին գիտեն 3 համայքներում, Ստեփանակերտում դրա մասին ոչ ոք տեղյակ չէ: Նախ, նա պետք է տեղեկացնի, որ ինքը առաջադրվել է»,-ասաց նա:

«Բացառվում է, որ ղարաբաղցին ընտրակաշառք վերցնի: Նախ այդ երկրում գումար չկա, որ բաժանեն, հետո էլ որ լինի՝ չեն տա: Բակո Սահակյանը միանձնյա որոշում չի ընդունում, միայն կոլեկտիվ որոշումներ են: Սա հենց այս երկրի առանձնահատկությունն է, որով տարբերվում է Հայաստանից»,-ասաց նա:


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն