Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Մենք համակարծիք ենք, որ պետք է ժողովրդին պատրաստել խաղաղության, այլ ոչ պատերազմի. Էդվարդ Նալբանդյան

Հուլիս 12, 2012թ. 12:51

ՀՀ Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ի թիվս այլ հարցերի, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ այսօր կայացած հանդիպման ընթացքում քննարկվել է ԼՂ հիմնահարցը: Այս մասին հանդիպմանը հաջորդած ասուլիսին տեղեկացրեց Է. Նալբանդյանը: «Մենք համակարծիք ենք, որ պետք է ժողովրդին պատրաստել խաղաղության, այլ ոչ պատերազմի»,- ասաց ՀՀ արտգործնախարարը:
Զանիերն իր հերթին նշեց, որ ինքը մտահոգված է շփման գծում վերջին իրադարձություններով և հայտարարեց, որ ինքը թե՛ Բաքվում, թե՛ այստեղ նույն ուղերձն է հղում: «Անհրաժեշտ է միջոցառումներ իրականացնել իրավիճակը կայունացնելու համար: Կողմերը պետք է ձեռնպահ մնան հակահարվածի միջոցներից, որոնք կհանգեցնեն իրավիճակի հետագա սրմանը, ինչպես նաև քայլեր ձեռնարկեն շփման գծից դիպուկահարներին հեռացնելու համար»,-ասաց Զանիերը:
Նա նաև դարնյալ նշեց, որ առկա ստատուս քվոն անընդունելի է: Արտգործնախարար Նալբանդյանը նշեց, որ եռանախագահները բազմիցս կոչ են արել զերծ մնալ մաքսիմալիստական հայտարարություններից, սակայն Ադրբեջանը պարբերաբար հայտարարում է, որ պատրաստ չէ որևէ զիջման: «Բանակցություններին այլընտրանք չկա և Հայաստանը շարունակելու է ջանքերը` ուղղված կարգավորմանը»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը:

Tert.am


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն