Գլխավոր » TOP, Լրահոս, Հասարակություն

Սևանը շրջապատող գյուղատնտեսական նշանակության հողատարածքները լճից այսօր ոչ մի կաթիլ կենարար հեղուկ չեն ստանում և մնում են անջրդի

Հուլիս 12, 2012թ. 13:01

«Սևանից  ոռոգման նպատակով բաց թողնվող ջրի մասին խոսելիս մենք, չգիտես ինչու, նկատի ենք ունենում Արարատյան դաշտը, բայց չէ որ գյուղատնտեսությամբ են զբաղվում նաև լճին հարող մյուս գոտիներում», –  «Փաստինֆո» լրատվական գործակալության թղթակցին ասաց «Տարածքային զարգացման  և հետազոտությունների կենտրոն»  Հ/Կ նախագահ Սաթիկ Բադեյանը:

Ըստ նրա՝ Սևանը շրջապատող գյուղատնտեսական նշանակության հողատարածքները լճից այսօր ոչ մի կաթիլ  կենարար հեղուկ չեն ստանում և մնում  են անջրդի, իսկ մարդիկ անգործ, քանի որ հողագործությամբ զբաղվել, երբ ոռոգման համար ջուր չկա, անիմաստ է:

Հասարակական կազմակերպության ղեկավարը գտնում է, որ Սևանից ջուր բաց թողնելու վճիռները չպետք է կայացվեն կամայականորեն, առանց այդ խնդրով շահագրգիռ կազմակերպությունների մասնակցության:

Հիշեցնենք, որ այս հարցն արծարծվում է Սևանա լճի մասին օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու օրերս կառավարության առաջարկած նախագծի կապակցությամբ, համաձայն որի սահմանված 170 մլն խմ –ի փոխարեն առաջարկվում է գյուղատնտեսական նպատակներով լճից բաց թողնել 320 մլն խմ ջուր:


Դիտել TOP, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն