ՀԱԿ-ը պահանջում է «Հարսնաքարի» գործով ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու
Հուլիս 12, 2012թ. 16:57
Հայ ազգային կոնգրես»-ը հանդես եկավ հայտարարությամբ, նշելով, որ նախաձեռնում է հուլիս 17-ից հրավիրել ԱԺ արտահերթ նստաշրջան, նվիրված «Հարսնաքարում» ռազմական բժիշկներին դաժանորեն ծեծի ենթարկվելու դեպքին և պահանջելու է օրակարգ մտցնել նաև Աժ ժամանակավոր հանձնաժողով ձևավորելու մասին ձևաչափը:
« Նախագիծը պատրաստ է: Այսօր ժամը 18:00-ից կստանանք քարտուղարությունից ձևաթուղթ, ինչը նշանակում է, որ 24 ժամվա ընթացքում պետք է հավաքենք 44 ստորագրություն»,-ասաց Լևոն Զուրաբյանը:
Նա հայտարեց, թե այն պատգամավորները, ովքեր պատրաստ են աջակցել այս նախաձեռնությանը, վաղը ժամը 13:00-ից մինչև 15:00-ն գան ԱԺ՝ Նիկոլ Փաշինյանի աշխատասենյակ:












