Գլխավոր » TOP, Լրահոս, Ջավախք

Առաջարկում են սիրիահայերին բնակվել Ջավախքում

Հուլիս 13, 2012թ. 11:36
Առաջարկում են սիրիահայերին բնակեցել Ջավախքում

Ռուսաստանի ջավախքյան սփյուռքը մտահոգված է սիրիահայության ճակատագրով: Նրանք հայտարարություն են տարածել, որում նշում են, որ ջավախահայերը անհրաժեշտության դեպքում պատրաստ են ժամանակավոր ապաստան տալ իրենց հայրենակիցներին:

«Հաշվի առնելով այդ հանգամանքը` մենք դիմում ենք վրացական իշխանություններին եւ բարեսիրտ վրաց ժողովրդին խնդրանքով` պարտադրված արտագաղթի դեպքում չխոչընդոտել սիրիահայերի ժամանմանը Սամցխե-Ջավախք եւ նրանց ժամանակավոր բնակեցմանը երկրամասի տարածքում: Խնդրում ենք դիտարկել պարտադրված տեղահանվածներին նյութական օգնություն ցուցաբերելու հարցը:

Մենք դիմում ենք Հայաստանի իշխանություններին` պատրաստ լինել հնարավոր օգնություն ցուցաբերել սիրիահայերին` Սամցխե-Ջավախք տեղափոխելու համար: Նաեւ խնդրում ենք վրացական իշխանությունների հետ նախապես համաձայնեցնել իրենց գործողությունները խնդիրներից ու տհաճություններից խուսափելու համար, այդ թվում` սահմանի հատման պարագայում»,- ասվում է դիմումի տեքստում:

ArmAr.am


Դիտել TOP, Լրահոս, Ջավախք բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն