ԼՂՀ Գերագույն դատարանի նախագահը խախտում է ընտրական օրենսգիրքը. Վիտալի Բալասանյանի շտաբ
ԼՂՀ նախագահական ընտրություններում պատգամավորի թեկնածու առաջադրված Վիտալի Բալասանյանի նախընտրական շտաբը տարածել է հետևյալ հաղորդագրությունը.
<ԼՂՀ նախագահի ընտրությունների հետ կապված արցախյան որոշ պաշտոնյաներ ակտիվ գործունեություն են սկսել Ֆեյսբուք սոցիալական ցանցում: Նրանցից է ԼՂՀ Գերագույն դատարանի նախագահ Արամայիս Ավագյանը, ով ֆեյսբուքի իր էջում տարածում է նախագահի թեկնածու Բակո Սահակյանի քարոզչական նյութերը և հանդես գալիս այս թեկնածուի օգտին նախընտրական քարոզչությամբ:
Հիշեցնենք, որ ԼՂՀ ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 4-րդ կետի երկրորդ մասով դատավորներին, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, դատախազության մարմինների աշխատակիցներին (ծառայողներին), զինծառայողներին արգելվում է նախընտրական քարոզչություն կատարել և ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել>,- ասված է հաղորդագրության մեջ :












