Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

Ուկրաինան կփորձի մեռյալ կետից շարժել Ղարաբաղի կարգավորումը

Հուլիս 13, 2012թ. 16:56

Ուկրաինան, 2013 թվականին ստանձնելով ԵԱՀԿ նախագահությունը, կփորձի մեռյալ կետից շարժել Մերձդնեստրի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունները: Այդ մասին Ղրիմում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը:

Նա հայտարարել է, թե Ուկրաինան սկսել է ստանալ չլուծված խնդիրների վերաբերյալ փաստաթղթերը: “ԵԱՀԿ-ն նախագահելու ընթացքում Ուկրաինան կփորձի մեռյալ կետից շարժել այդ հարցերը, եւ եթե չլուծի լիովին, ապա կփորձի պահպանել խաղաղությունը: Լավ է վատ խաղաղություն, քան լավ պատերազմ”, հայտարարել է Յանուկովիչը:

Նա ասել է, որ լավ հարաբերություն ունի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ, եւ կարծում է, որ դա կնպաստի կարգավորման առաջընթաց արձանագրելուն:

Հիշեցնենք նաեւ, որ օրերս Յանուկովիչի հրավերով Կիեւ էր մեկնել Սերժ Սարգսյանը, դիտելու Ուկրաինայում եւ Լեհաստանում անցկացված Եվրոպայի 2012 թվականի ֆուտբոլի առաջնության եզրափակիչ խաղը:


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն