Եվս 5 եկեղեցական կսպասավորի ՀՀ Զինված ուժերում
Հուլիսի 13-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ Զինված Ուժեր հոգևոր սպասավորության մեկնող հինգ եկեղեցականների` ուղեկցությամբ Հայոց բանակի հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի:
Ըստ Մայր Աթոռ Ս. Էջմիածինի տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրության՝ հանդիպմանը Վրթանես Սրբազանը Վեհափառ Հայրապետին ներկայացրել է Հայոց բանակի նոր հոգևոր սպասավորներին, անդրադարձավ Բանակի հոգևոր սպասավորության գործունեությանը:
Այնուհետև հոգևոր ծառայության կոչված եկեղեցականներին օրհնել է և իր պատգամը տվել Ամենայն Հայոց Հայրապետը:
Ընդգծելով, որ նրանք կոչված են հայ զինվորի ոգին բարձրացնելու, Հայրենիքի և Եկեղեցու հանդեպ նրա սերը զորացնելու, քրիստոնեական արժեքներին հաղորդ դարձնելու կարևոր ծառայության` Նորին Սրբությունը հորդորել է օրինակելի անձեր դառնալ զինծառայողների համար և հավատի խորն ապրում փոխանցել նրանց:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունic:
Վեհափառ Հայրապետը կոչ է արել անսակարկ ու աննվազ նվիրումով հովվական աշխատանք իրականացնել այն գիտակցությամբ, որ բանակը հայոց պետության և ժողովրդի գոյության երաշխիքն է:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն արդյունավետ ծառայություն է մաղթել եկեղեցականներին` իրենց սպասավորությամբ նպաստելու Հայրենիքի անվտանգությանն ու ապահովությանը:
Ներկայումս ՀՀ Զինված ուժերի հոգևոր առաջնորդությունն ունի տարբեր զորամասերում սպասավորող 47 եկեղեցականներ:
ArmAr.am












