Կոչ են անում բոյկոտել ՊՆ նոր ԽԽ-ն, որի նախագահ է վերանշանակվելու կոռումպացված Գ. Հարությունյանը
Կոչ են անում բոյկոտել ՊՆ նոր ԽԽ-ն, որի նախագահ է վերանշանակվելու կոռումպացված Գ. Հարությունյանը
«Բանակում անարդարություններին՝ ոչ» նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, կոչ անելով բոյկոտել ՊՆ նոր հասարակական խորհուրդը
Ստորև ներկայացնում ենք հայտարարությունը.
«Հուլիսի 14-ին հրապարակվել է ՊՆ հասարակական խորհրդի նոր կազմի ձևավորման մասին հայտարարությունը: Մենք հավաստի տվյալներ ունենք, որ նոր խորհուրդը կրկին ղեկավարելու է այն նույն Գեղամ Հարությունյանը, ով 2011-ի հունիսի վերջին ԼՂՀ Մարտունի -2 զորամասում հնդկական սառեցված գոմեշի մսից զինվորների մասսայաբար հրաժարվելու մասին չէր զեկուցել պաշտպանության նախարարին:
Տարօրինակ է, անհավատալի, որ այս առավել խոշոր չափերի չարաշահման հանրայնացվելուց, այդ կապակցությամբ քրեական գործ հարուցվելուց հետո, մեղավորներին պատժելու փոխարեն իրեն վարկաբեկած չինովնիկին Սեյրան Օհանյանը կրկին վերանշանակելու է այդ պատասխանատու պաշտոնում: Անհնարին է հասկանալ Սեյրան Օհանյանի տրամաբանությունը:
Հարգելի գործընկերներ.
Մենք կոչ ենք անում բոյկոտել ՊՆ նոր հասարակական խորհրդի ձևավորման գործընթացը, բոյկոտել այն խորհուրդը, որի նախագահ է վերանշանակվելու կոռումպացված չինովնիկ Գեղամ Հարությունյանը, ով անցնում է քրեական գործով: Մենք կոչ ենք անում քաղաքացիական հասարակությանը բոյկոտել այն հասարակական խորհուրդը, որը վերածվելու է կոռումպացված չինովնիկ Գեղամ Հարությունյանի վերատադրության միջոցի:
Գեղամ Հարությունյանը պետք է ուժ գտնի և հրաժարվի այդ կառույցը կրկին ղեկավարելու մտքից, հարվածի տակ չդնի բանակի, Սեյրան Օհանյանի հեղինակությունը: Սակայն ծանոթ լինելով չինովնիկի այդ տեսակին վստահ ենք, որ նման բան չի լինի: Քաղաքակիրթերկրներում նման սկանդալի կենտրոնում հայտնված չինովնիկները հրաժարական են տալիս, բայց դա քաղաքակիրթերկրներում: Ցավալին այն է, որ հենց Գեղամ Հարությունյանի տեսակի չինովնիկներն են, որ թույլ չեն տալիս, որպեսզի մեր երկիրը դառնա քաղաքակիրթ:
Մենք կոչ ենք անում քաղաքացիական հասարակությանը՝ ոչմիձևովչհամագործակցել նոր հասարակական խորհրդի հետ, եթե այն պետք է ղեկավարի Գեղամ Հարությունյանը:
Մենք կոչ ենք անում ԶԼՄ-ներին, հասարակական կազմակերպություններին, քաղաքացիական ակտիվիստներին, մտավորականությանը չհամագործակցել մի մարդու հետ, ով դեռ երեք տարի առաջ հանդես էր գալիս որպես մոլի ընդդիմադիր, որպես «հանցավոր ռեժիմի» դեմ պայքարի առաջամարտիկ, և ով պաշտոնի բերկրանքը վայելելուց հետո սառնասրտորեն աչք փակեց մեր զինվորների թերսնվելու հանգամանքի վրա, մեր զինվորների սնվելու հաշվին փող լվալու վրա, վաճառեց սեփական լռությունը և չզեկուցեց այդ մասին պաշտպանության նախարարին:
Մենք կոչ ենք անում քաղաքացիական հասարակությանը հարաբերություններ չունենալ մի չինովնիկի հետ, ով տեսնելով, թե ինչպես են զինվորները մասսայաբար հրաժարվում հնդկական սառեցված գոմեշի մսից , փոխարենը, հետամուտ լինի այդ էժանագին միսը մթերող սրիկաների բացահայտմանը, ինքն է դառնում այդ հանցավոր շղթայի վերջին օղակը:
Այն, ինչ կատարել է Սեյրան Օհանյանի խորհրդական Գեղամ Հարությունյանը անբարոյակաանություն է, դավաճանություն, հարված մեր զինվորների, նրանց ծնողների թիկունքին:
Մենք հարց ենք ուղղում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Ինչպես պետք է ձեր խորհրդականը նայի մարդկանց աչքերին, այն նույն ծնողների աչքերին, որոնք պետք է դիմեն իրեն այդ պաշտոնում, ինչպես պետք է ներկայացնի Ձեզ այդ մարդկանց մոտ: Ի վերջո, ի՞նչ խղճով եք դուք՝ պարոն նախարար, վերանշանակելու այդ ինքնավարկաբեկված չինովնիկին, ով ոչ միայն ձեզ է խաբել, այլևդավաճանել է մեր զինվորներին մի այնպիսի հանրային պաշտոնում, որի գործառույթների մեջ է մտնում ամեն պահի հասարակությանը ներկայացնել պաշտպանության նախարարությունը, անձամբ ձեզ:
Ուղղակի չենք ցանկանում հավատալ, որ դուք՝ պարոն նախարար, ՊՆ-ն ներկայացնող ամենահանրային պաշտոնում կվերանշանակեք Գեղամ Հարությունյանին: Բանակի հանդեպ հասարակության մոտ անվստահություն, չարություն առաջանում է հենց նման չինովնիկների պատճառով: Ու հիմա զավեշտական է, որ հենց այդպիսի չինովնիկին դուք պատրաստվում եք վերանշանակել մի կառույցի ղեկավար, որը պետք է ամրապնդի բանակ-հասարակություն կապը: Հենց այդ պատճառով էլ մենք կոչ ենք անում բոյկոտել այդ կառույցը, որի նախագահն է լինելու նման բարոյազուրկ մարդը:
Պարոն նախարար, մի՞թե ձեզ պետք է ի սկզբանե վարկաբեկված կառույց, գլխացավանք, որը ոչ թե համախմբելու է հասարակությանը բանակի շուրջ, այլ զզվանք ու հակակրանք է առաջացնելու մարդկանց մոտ, համատարած զզվանք: Մի՞թե մեր երկրում չկա մեկը, ով ունակ լինի ղեկավարել խորհուրդը, ով կունենա չապականված կենսագրություն, ով կկարողանա վայելել մեր հասարակության համակրանքը:
Պարոն նախարար, մեր բանակին պետք է հասարակական խորհուրդ, այլ ոչ թե իրեն վարկաբեկած խամաճիկային կառույց, ոչ թե փող լվացող, քրեական գործով անցնող կոռումպացված չինովնիկի վերարտադրության միջոց: Այսօր մեր հասարակությունը արթնացել է, այսօր անհնարին է ծածկադմբոց անել հանցագործությունը: Դուք կձևավորեք մեռելածին կառույց, եթե կրկին այն նախագահի Գեղամ Հարությունյանը: Մենք պահանջում ենք նոր ղեկավար հասարակական խորհրդի համար:
Մենք կոչ ենք անում քաղաքացիական հասարակությանը՝ մի դարձեք Գեղամ Հարությունյանի հանցակիցը: Գեղամ Հարությունյանով խորհրդի ձևավորմանը մասնակցելը նշանակում է լեգիտիմացնել այդ կոռումպացված չինովնիկի կատարած ծածկադմբոցը, նպաստել, որպեսզի այդ ապօրինությունը կոծկվի:
Բոյկոտենք նոր հասարակական խորհուրդը, ո՛չ ասենք կոռումպացված չինովնիկի վերարտադրությանը, ո՛չ ասենք Գեղամ Հարությունյան չինովնիկի տեսակին, ո՛չ ասենք հասարակական խորհրդին՝ Գեղամ Հարությունյանով և իր հանցակից կամակատարներով՝ Հակոբ Թադևոսյանով, Նորայր Նորիկյանով, Էդուարդ Մանևով:
Հայտարարությունը ստորագրել են հետևյալ անձինք.
ՀովհաննեսՍարգսյան՝պահեստազորիփոխգնդապետ
ԱրաԹադևոսյան՝պահեստազորիփոխգնդապետ
ԳարեգինՍերոբյան՝ազատամարտիկ
ՍամվելՎարդանյան՝ազատամարտիկ
ՀրանտԴանիելյան՝ազատամարտիկ
ԱրմենԳաբրիելյան՝ԼՂՀԲՆ N զորամասինախկինզինծառայող
ԱրտյոմՍահակյան՝ԼՂՀԲՆ N զորամասինախկինզինծառայող












