Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձն ուղղված էր մեր պետության դեմ
ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձն ուղղված էր մեր պետության դեմ: Եվ դա միանշանակ է: Նման դեպքերում հնչում է հայտնի հարցը` ում էր այն ձեռնտու: Տարաբնույթ վարկածներ հնչել ու դեռ հնչելու են: Բայց համոզմունքս է` կատարվածը ձեռնտու էր այն ուժերին, որոնք այդչափ անհանգստացած էին Հայաստանում անցկացվող ընտրությունների հանդարտ ընթացքից, ոչ մրցակցային պայքարից, որոնք ամեն ինչ անում են, որ մեր երկրում լարվածություն ու բախումներ լինեն ու ստեղծվի հեղափոխական իրավիճակ: Բա հարևան Ադրբեջանում լարվածություն է, Հայաստանում չլինի? Ի վերջո, այդ ուժերը նաև հեղափոխություններ հրահրելու համար մեծ փողեր են ստանում: Նորություն չէ ու վաղուց է բացահայտված դրսի այն կառույցների գոյությունը, որոնք աշխատում են հեղափոխությունների սցենարներ մշակելու և տարբեր երկրներ ներմուծելու ուղղությամբ: Ցավալին այն է, որ մեզանում միշտ գտնվում են դրանք իրականացնող տականքները` նաիրիհունանյանները…
Արմինե Սիմոնյան












