Գլխավոր » Լրահոս

ՈՒՄ ԴԵՄ ԷՐ ՈՒՂՂՎԱԾ ՓԱՄՓՈՒՇՏԸ

Փետրվար 2, 2013թ. 19:10

Ըստ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ. «Թիրախը պատահական չէր ընտրված. Պարույր Հայրիկյանն այն եզակի քաղաքական գործիչներից է, ով համայն աշխարհում ճանաչված է որպես սեփական գաղափարների համար 17 տարի խորհրդային ճամբարներում տառապած այլախոհ, Հայաստանի անկախության ռահվիրա:
Համոզված եմ, որ կյանքի մեծ փորձառություն ունեցող Պարույրը շատ լավ էլ գիտակցում է, որ փամփուշտը ուղղված էր գործող նախագահ Սերժ Սարգսյանի, Հայոց պետականության դեմ, որի վառ խորհրդանիշերից մեկը հենց ինքն է` Պարույր Հայրիկյանը:
Հավանաբար ադրբեջանաթուրքական լոբբիստական կազմակերպություններին եւ դրանց տեղական դրածոներին հանգիստ չի տալիս նախագահ Սերժ Սարգսյանի, Հանրապետական կուսակցության եւ նրա դաշնակիցների վճռականությունը` մեր երկրի բոլոր քաղաքացիների, յուրաքանչյուր հայի համար կառուցել ապահով Հայաստան»:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն