Եթե ոչ այսօր, ապա վաղը Հայրիկյանը ՍԴ չի դիմի
<Ես չեմ կարող ասել, թե պարոն Հայրիկյանը երբ կտարածի հայտարարություն, բայց մենք վաղը ասուլիս ենք հրավիրելու և այդ ժամանակ ամեն ինչ պարզ կլինի>,- այսօր ասել է Հայրիկյանի նախընտրական շտաբի ղեկավար Մանյա Այվազյանը, պատասխանելով այն հարցին, թե սահմանված կարգով Պարույր Հայիկյանը պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան:
<Ես միայն կարող եմ ասել, որ եթե այսօր պարոն Հայրիկյանը չդիմեց ՍԴ, ապա այլևս չի դիմելու>, – եզրափակեց տիկին Այվազյանը:
Հիշեցնենք. հունվարի 31-ին, ժամը 23.30-ի սահմաններում Տպագրիչների փողոցի թիվ 9 շենքի բակում անհայտ անձը հրազենից կրակ էր արձակել ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա` աջ անրակի շրջանում պատճառելով հրազենային վնասվածք: Պ. Հայրիկյանը տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-305 հոդվածով:












