Գլխավոր » Լրահոս, Տարածաշրջան

Իսրայելի պաշտպանության նախարար.<Իսրայելը ցույց է տվել իր վճռականությունը>

Փետրվար 4, 2013թ. 12:02

Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը կիրակի օրը մեկնաբանել է իսրայելական զինուժի կողմից սիրիական տարածքի ռմբակոծության փաստը:
«Ասոշիեյթիդ Պրես» գործակալության հաղորդմամբ, նախարարն ասել է, թե այդպիսով Իսրայելը ցույց է տվել իր վճռականությունը սիրիական զինամթերքի՝ լիբանանյան գրոհայիններին փոխանցելու անթույլատրելիության հարցում:

«Դա ապացույցն է այն բանի, որ մենք հետևողական ենք մեր հայտարարություններում: Վստահ ենք, որ անթույլատրելի է զինտեխնիայի ժամանակակից համակարգերի փոխանցումը Լիբանանին», – ասել է նախարարը:

Միաժամանակ, միջադեպին անդրադարձել է նաև Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը, ով Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլիի հետ Դամասկոսում կայացած հանդիպման ժամանակ նշել է, թե իսրայելական զինուժի հարձակումը գիտահետազոտական կենտրոնի վրա միտված է երկրում իրավիճակն ապակայունացնելուն և Սիրիան թուլացնելուն:

Հիշեցնենք, Սիրիայի զինված ուժերի գերագույն շտաբը հաղորդագրություն էր տարածել, համաձայն որի հունվարի 30-ին իսրայելական ռազմական օդանավերը ներխուժել են Սիրիայի տարածք և Դամասկոսի նահանգի Ջամրիա բնակավայրի մոտ ռմբակոծել են ինքնապաշտպանության բարձրացման համար նախատեսված գիտահետազոտական կենտրոնը: Ավիահարձակման արդյունքում կենտրոնին պատճառվել է մեկ նյութական վնաս, երկու աշխատակից զոհվել է, ևս հինգը՝ վիրավորվել:


Դիտել Լրահոս, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն