Գլխավոր » WestArmenia, Լրահոս, Քաղաքականություն

Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարությունը երկու տարեկան է

Փետրվար 5, 2013թ. 21:07

Արևմտյան Հայաստան-1Ամեն անգամ, երբ հայության հասարակական – քաղաքական, մշակութային – հոգեւոր, ազգային – պետական կառույցները բերվում են մի այնպիսի վիճակի, որ անհնար է դառնում հայության եւ Հայաստանի առջեւ ծառացած համապարփակ խնդիրների եւ իրավունքների հետապնդումը, ապա դա արվում է նրա համար, որ հայությունը չկարողանա ողջ ծավալով ու խորությամբ հետապնդել ու լուծել Հայաստանի տարածքային ամբողջականության խնդիրը: Առաջին հերթին հենց տարածքային ամբողջականության խնդիրը, այսինքն բռնազավթված տարածքների ազատագրության խնդիրը, որը ամեն անգամ փոխարինվում է նյութական փոխհատուցման լավ քողարկված առաջարկներով:

Եվ ամեն անգամ խնդիր է առաջանում նորովի կազմակերպվելու եւ ինքնակազմակերպվելու, ստեղծելու հայության ազատ-անկախ մտածողության նոր կազմավորումներ՝ հաղթահարելու հերթական պատմական արգելքներն ու խոչընդոտները, քանի որ միայն այդպես, ազատ մտածողության տեր անհատների ու կազավորումների միջոցով է, որ հնարավոր դառնում հաղթահարելու Հայաստանին ուղղված նոր սպառնալիքները եւ հայությանն ուղղորդելու հաջողության ու հաղթանակի նոր ուղիներով:

Ահա, թե ինչու Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը 2011 թվականի փետրվարի 4-ին հռչակեց Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարություն կազմավորելու գործընթացի սկիզբը:

2013 թվականը աշխատանքները նոր թափով ու վճռականությամբ շարունակելու, ինչպես նաեւ կազմակերպչական նոր գործունեություն ծավալելու ժամանակաշրջան է:
Դրանում շատ մեծ է Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի եւ Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության բոլոր անդամների, նվիրյալների ու համակիրների մասնակցությունն ու ներդրումը, ինչի համար շնորհակալություն բոլորին:
Մենք միասին ենք եւ հաղթանակը մերն է լինելու:

Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության Վարչապետ` Տիգրան Փաշաբեզյան


Դիտել WestArmenia, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն