Սերժ Սարգսյան. Ադրբեջանի իշխանություններն ապրում են ծուռ հայելիների թագավորությունում
Ադրբեջանի իշխանություններն ապրում են ծուռ հայելիների թագավորությունում’ շարունակելով խաբել սեփական ժողովրդին: Այս մասին, այսօր’ փետրվարի 5-ին, հայտարարել է Հայաստանի նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանը’ Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ:
Նրա խոսքով’ Ադրբեջանի իշխանություններին չի հաջողվի թյուրիմացության մեջ գցել միջազգային հանրությանը, քանի որ ակնհայտ է, որ հայատյաց մոտեցումն այդ երկրի կողմից վարվող քաղաքականության հիմնասյուներից մեկն է:
Միաժամանակ, Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ պատերազմի սպառնալիքները կյանքի կոչելու եւ պատերազմ սանձազերծելու փորձերն Ադրբեջանի համար ողբերգությամբ կավարտվեն: Նրա խոսքով’ հաջորդ 5 տարվա աշխատանքի նպատակներից մեկը պետք է լինի պահանջը, որ միջազգային հանրությունը մոնիթորինգ իրականանցի կապված Ադրբեջանի հայատյաց քաղաքականության հետ:












