Գլխավոր » Զինված ուժեր, Լրահոս, Հասարակություն

Դիրքերում պայմանագրային զինծառայող է սպանվել

Փետրվար 9, 2013թ. 14:59

Հայաստանի պաշտպանության նախարարությունը խորը ցավով տեղեկացնում է, որ հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարեւելյան հատվածում, N զորամասի մարտական հենակետում մարտական հերթապահություն իրականացնելիս ս.թ. փետրվարի 9-ին, ժամը 09.05-ի սահմաններում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի կողմից որովայնի շրջանում մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, շարքային Մհեր Վոլոդյայի Եղշատյանը (ծնված 1976թ., Բերդի զ/կ):

ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը եւ իր զորակցությունը հայտնում Մհեր Եղշատյանի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին:


Դիտել Զինված ուժեր, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն