Պատրաստվում են անհնազանդության
Փետրվար 12, 2013թ. 13:23
Ասել եք, որ ընտրություններից հետո դիմելու եք պայքարի նոր մեթոդների։ Դրա տակ ի՞նչ հասկանալ։
Պատասխաիելով լրագրողների այս հարցին, հացադուլավոր թեկնածու ԱՆԴՐԻԱՍ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ երեկ հայտարարեց. «Այսօր արդեն ընթանում են քաղաքացիական խմբերի եւ քաղաքական ուժերի միավորման պրոցեսներ։ Շինծու ընտրություններով ձեւավորվելու է ոչ լեգիտիմ իշխանություն, ինչը ենթադրում է, որ հանրությունը պետք է դրան արձագանքի քաղաքացիական անհնազանդությամբ։ Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի սկիզբ դնենք այդ քաղաքացիական անհնազանդությանը։ Այդ աշխատանքը գնում է առաջ»։












