Արցախյան ազգային-ազատագրական շարժման 25-ամյակին նվիրված հանրահավաք Արցախում
Փետրվար 13, 2013թ. 13:43
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում այսօր կայացել է Արցախյան ազգային-ազատագրական շարժման 25-ամյակին նվիրված հանրահավաք` Արցախի քաղաքական եւ հոգեւոր իրշանությունների մասնակցությամբ:
Նախագահ Բակո Սահակյանը կարեւորել է պատմական իրադարձություններին նվիրված նման միջոցառումների անցկացումը` դրանք համարելով նշանակալի թե’ քաղաքական, թե’ բարոյահոգեբանական տեսանկյուններից:
Միջոցառմանը մասնակցել են նաեւ արցախյան շարժման վետերաններ, հազարավոր քաղաքացիներ:
Իսկ մինչ այդ, նախօրեին բազմամարդ հավաք է եղել Հադրությում։












