Վահրամ Թաթիկյան.<Ընդդիմությունը մեզանում վաղուց արդեն կույս չէ>
Փետրվար 14, 2013թ. 02:08
Գրող,արվեստագետ Վահրամ Թաթիկյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով ընտրական գործընթացներին գրում է.
<Ընդդիմությունը աչքիս մի անմեղ երեխա է թվում, պայքարի ելած վասն գաղափարների` արտահայտված այն մարդկանց շուրթերով, որոնց ջանքերով այդ գաղափարները հայտնվեցին սպանդանոցում, հետո էլ` մսաղացում։ Սակայն եթե նա հասկանում է դա ու մոլորված չի, ապա ամեն ինչի մեղավորն առաջին հերթին ինքն է։ Եվ թող իզուր կրքեր չբորբոքեն ամենախելացի մարդու` առաջին նախագահի, ամենախո-րամանկ մարդու` երկրորդ, առավել ևս` ամեն բան հրաշալի գիտցող և լռող երրորդ նախագահի շուրջը։ Այո, ընդդիմությունը մեզանում վաղուց արդեն կույս չի, այդ պատճառով էլ հարսնանալու նրա ջանքերը ավարտվում են Նյուտոնի խնձորով, որը կարմիր չէր` այլ ... կանաչ։












