Հրանտ Բագրատյան.<Ես քվեարկել եմ մի նոր Հայաստանի համար>
Փետրվար 18, 2013թ. 14:55
Երևանի թիվ 4/27 ընտրատեղամասում (Արաբկիր վարչական շրջան) քվեարկեց ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը:
Ընտրատեղամաս շտապած նախագահի թեկնածուն մի պահ անջատվելով կնոջ ուղեկցությունից ու դստերը թևանցուկ արած մտավ ընտարտեղամաս: Քվեարկությունից հետո պատասխանելով լրագրողի հարցին, թե Սերժ Սարգսյանը քվեարկեց ապահով Հայաստանի համար, իսկ ո?ւմ համար քվեարկեց ինքը, Բագրատյանն ասել է` <Ես ներկայացրել եմ իմ ծրագրերը, ես այլ Հայաստան եմ պատկերացնում>: Ապա ասել է, թե իր պատկերացրած ու ներկայիս Հայաստանների միջև կա <գաղափարական բախում>: Նաև հավելել, թե ինքն այլ Հայաստան է պատկերացնում: Հետևաբար. <Ես քվեարկեցի մի նոր Հայաստանի համար, իսկ այն Հայաստանը, որն այսօր կա, բոլորովին իրեն սպառել է, ու չի կարող զարգանալ>:
ArmAr.am












