Ինչո՞ւ Պուտինը խուճապահար շնորհավորեց Սերժ Սարգսյանին
Ըստ մեր ունեցած հավաստի տեղեկությունների՝ Րաֆֆի Հովհաննիսյանի հաջողությունը անակնկալ էր ոչ միայն Հայաստանի համար, այլեւ դրսում: Մասնավորապես, ռուսական քաղաքական վերնախավում նույնիսկ փոքրիկ իրարանցում կատարվեց հայաստանյան վերջին զարգացումների վերաբերյալ:
Պուտինի շրջապատում կասկածում էին, որ այս ամենի հետեւում կարող էին կանգնած լինել ամերիկյան որոշ շրջանակներ` համոզված լինելով, որ իբր Րաֆֆին «ամերիկացիների մարդն է»: Ավելին, ռուսներին թվում էր, թե Հայաստանում կարող էր իրականանալ գունավոր հեղափոխության սցենարը այնպես, ինչպես եղավ Վրաստանում եւ Ուկրաինայում:
Հաշվի առնելով այս բոլոր հանգամանքները` ռուսները որոշեցին անվերապահորեն աջակցել ՀՀ ներկայիս գործող նախագահին: Հատկապես, որ վերջինս խոսք է տվել Մոսկվային ԱՊՀ-ում ընթացող բոլոր ինտեգրացիոն պրոցեսներին կողմ լինել: Այս հանգամանքից ելնելով էլ՝ Ռուսաստանի նախագահը, ունենալով բավականին սառը վերաբերմունք Սերժ Սարգսյանի նկատմամբ, այնուամենայնիվ, երեկ շտապ ձեւով շնորհավորեց Սերժ Սարգսյանին:
Դավիթ Մկրտչյան
zham.am












