Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է ՀՅԴ ներկայացուցիչների հետ
Փետրվար 21, 2013թ. 20:07
Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից անմիջապես հետո Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի եւ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հետ։ ՀՅԴ Գերագույն Մարմինն այս մասին հայտնել է yerkir.am-ին՝ առանց մանրամասներ փոխանցելու: Հանդիպումը տեւել է մեկուկես ժամ։












