Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Ր.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. ԻՄ ԲՈԼՈՐ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻՆ ՀՆՉԵՑ ԲԱՑԱՍԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆ

Փետրվար 22, 2013թ. 19:35

Ես այլևս ասելիք չունեմ Հայաստանի իշխանություններին, Ազատության հրապարակում հանրահավաքում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության նախագահ, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը, թե ինչու նա գնաց հանդիպման և ոչ թե Սերժ Սարգսյանը եկավ՝ ասել է. «Որովհետև ես բադույթ չունեմ: Ես իրեն ասացի՝ ճանաչեք ժողովրդի հաղթանակը, պատասխանը՝ ոչ: Ասացի՝ շամպայն խմելու փոխարեն նոր ընտրություն՝ Հայաստանի ապագայի համար, պատասխանը՝ ոչ: Ես ձեզ զեկուցում եմ, կարող եք համաձայն չլինել, ասի՝ լավ, պատրաստ չեք նոր ընտրության, ժողովրդի հաղթանակն ընդունելու, ուրեմն վերջին խոսքը՝ պատժեք առաջին հերթին բոլոր ընտրակեղծարարներին՝ մարզպետ, քաղաքապետ, զինվորին, որ բերեցին կրկնակի քվեարկության, ամո՛թ: Նախարարներին, պատգամավորներին, ովքեր ճնշեցին, սպառնացին, վախ սփռեցին, կաշառեցին: Առաջին՝ պատիժ բոլորին անխտիր: Դուք պարտավոր եք հրապարակավ ասել, որ ես բոլորին պատժելու եմ, այդ ապացույցները կան: Երկրորդ. Այդ ուժը եթե չունեք թեկուզ ժողովրդի հաղթանակը ճանաչել, եթե պատրաստ չեք, ուրեմն չնեղանաք ինձանից, որովհետև ես մինչև կյանքիդ վերջը ձեր կողքին պիտի կանգնեմ և տեղ չունեմ գնալու: Երրորդը ասեցի՝ անցնում ենք ամբողջական համամասնական ընտրակարգի և կազմակերպում ենք նոր խորհրդարանական ընտրություններ, որ նոր ընտրությամբ իշխանությունը վերաարձնենք ժողովրդին: Ի՞նչն է պատասխանը ձեր կարծիքով՝ ոչ: Ես այլևս ասելիք չունեմ»:

«Երբ իմ բոլոր առաջարկներին հնչեց բացասական պատասխան, ինձ մնում է միայն այստեղ ձեզ ասել, որ մենք շարունակելու ենք պայքարը մինչև հաղթանակ»,- նշել է Հովհաննիսյանը, փոխանցում է News.am-ը:


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն