Րաֆֆի Հովհաննիսյան. Հրաժարական պետք է տան բոլոր հանցագործները
«Ոչ մի եղանակ, ոչ մի ընդդիմադիր, մարզպետ կամ քաղաքապետ կամ այլ պաշտոնյա մեզանից չի տանելու մեր հաղթանակը: Մենք վաստակել ենք մեր հաղթանակը: Գյումրին վերադարձել է, Շիրակի մարզը վերադարձել է»,-աԱյսօր Գյումրիում կայացած բազմամարդ հանրահավաքի ժամանակ հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Վաղը-մյուս օրը Հայաստանի թագավորը դառնալու է Հայաստանի քաղաքացին: Հյուսիսից մինչև հարավ բոլորը հրաժարական պիտի տան ժողովրդի առջև: Հրաժարական բոլոր հանցագործներին, և պատասխանատվություն մեր ժողովրդի և Սահմանադրության առաջ: Թող ակնհայտ լինի իմ կողմից հարգված երրորդ նախագահին` ժամանակը եկել է, որ իշխանությունը փոխանցվի հայ ժողովրդին:
Մենք արդեն հաղթել ենք, և առաջին անգամ այդ հաղթանակը պիտի բերենք իրական՝ ոչ միայն բարոյական դաշտ»,- ասել է <Ժառանգության> լիդերը: Միաժամանակ ներկաներին հորդորել`պատրաստ լինել Սահմանադրական պայքարի:












