Գլխավոր » Լրահոս

Լևոն Տեր-Պետրոսյան. ՀՀՇ-ն դարձել էր գեղական «կլուբ»

Փետրվար 23, 2013թ. 17:42

<ՀՀՇ-ն ունեցել է փառավոր ժամանակներ, ունեցել է նաև խայտառակ ժամանակաշրջան: ՀՀՇ-ն Վանո Սիրադեղյանի նախագահությունից դուրս գալուց հետո դարձել էր լավագույն դեպքում մի գեղական «կլուբ», եթե չասենք աղանդ:Ի՞նչ քաղաքական գործություն էր ծավալել այս կուսակցությունը մինչև 2007 թվականը, ես համարում եմ ՀՀՇ-ի պատմության ամենախայտառակ շրջանը. իմիտացիա արեց, պարբերական համագումարներ, ճառեր, կենացներ, անցյալի հիշողություններով հպարտացողներ, մասնակցեց ընտրությունների, ունեցավ խայտառակագույն արդյունքներ, և հիմա եթե Կոնգրես չկա, մենք հայտնվում ենք 2000-2007 թթ. վիճակում, սա՞ է մեր ցանկացածը»,- այսօր տեղի ունեցած ՀՀՇ արտահերթ համագումարում հնչեցրած իր ելույթում ասաց ՀՀ Լևոն Տեր-Պետրոսյանը։ «Ես չեմ ուզում, որ ՀՀՇ-ն կերակրի միայն թանգարանի, այդպիսի կուսակցություններ արդեն կան»,- ասաց Լևոն Տեր-Պետրոսյանը։ «ՀՀՇ-ի անդամների 95%-ը ավելի մեծահասակ է, քան հիսուն տարեկանը: Բիձեքով, այս քյաչալված մազերով պիտի ազգ պահե՞նք: Փառք Աստծո, որ երիտասարդների ռեզերվը կա, այլապես մեզ վիճակվելու էր մեր պատմական կուսակցությունների բախտը, մեր թոռներին էինք պատմելու, մեզ դրանից ի՞նչ»,- ասաց Լևոն Տեր-Պետրոսյանը: Տեղեկացնենք, որ չնայած ՀՀՇ անդամներից շատերը դեմ էին , սակայն ՀՀՇ մեծամասնությունը քվեարկեց ՀԱԿ կուսակցությանը միանալու օգտին.ավելի քան 400 ներկաներից 375-ը կողմ քվեարկեց, 6-ը՝ դեմ, 3-ը՝ ձեռնպահ:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն